Լրահոս

19.11.2009 15:53


ՀՀ էկոնոմիկայի նախարարը ՀՀԿ–ին անդամագրվելու մտադրության մասին չի հայտնել

ՀՀ էկոնոմիկայի նախարարը ՀՀԿ–ին անդամագրվելու մտադրության մասին չի հայտնել

ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Գայանե Վարդանյանը «7օր»-ին ասել է, որ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը Հայաստանի հանրապետական կուսակցությանը չի անդամագրվել։

Նշենք, որ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «7օր»-ին ասել է, որ քաղաքականությամբ զբաղվելու լավագույն միջոցը կուսակցությանն անդամագրվելն է։

«Ելնելով այս տրամաբանությունից՝ ինչպե՞ս է, որ Ն. Երիցյանը կուսակցական չի դառնում»,- «7օր»-ի այս հարցին էլ ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամլո խոսնակը պատասխանել է.

-Ոչ մի հակասություն չկա։ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնը Հանրապետական կուսակցության հասանելիք տեղերից է, և պարտադիր չէ, որ պարոն Երիցյանը լինի կուսակցական, բայց միաժամանակ կարող է կրել պորտֆելը։

Գ. Վարդանյանը նաև հավելել է, որ էկոնոմիկայի նախարարը ՀՀԿ-ին անդամագրվելու մտադրության մասին դեռևս չի հայտնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը