Աշխարհ

16.10.2015 14:28


Այսօր «Բորուսիա»–ն արտագնա հանդիպում կունենա «Մայնց»–ի հետ

Այսօր «Բորուսիա»–ն արտագնա հանդիպում կունենա «Մայնց»–ի հետ

Գերմանական Բունդեսլիգայի 9–րդ մրցափուլի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»–ն այսօր արտագնա հանդիպում կունենա «Մայնց»–ի հետ։

Փայլուն մեկնարկից հետո Հենրիխ Մխիթարյանի թիմը մի փոքր դանդաղեցրել է առաջընթացը. առաջնությունում «իշամեղուներն» առանց հաղթանակի արդեն 3 հանդիպում են ունեցել։ Արդյունքում՝ դորտմունդցիները կտրուկ հետ են մնացել Մյունխենի «Բավարիա»–ից և այժմ առաջատարից հետ են մնում 7 միավորով։

Հանդիպմանը չեն մասնակցի «Բուրուսիա»–ից Մարսել Շմելցերը, Նուրի Շահին և Էրիկ Դուրմը։

«Մայնց»–ը Բունդեսլիգայի անցած 8 մրցափուլերում դեռևս ոչ ոքի չի խաղացել՝ 4 հաղթանակ և 4 պարտություն։ Նրանց օգտին չի խոսում նաև դորտմունդցիների հետ հանդիպումների վիճակագրությունը. բոլոր մրցաշարերում դորտմունդցիների հետ անցած 11 հանդիպումներում նրանք հաղթել են միայն մեկ անգամ։ Բացի այդ, դաշտի տերերին այսօր չեն օգնի այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Ֆաբիան Ֆրայը, Նիկի Զիմլինգը, Էնրիկե Սերենոն և Յելկին Սոտոն։ Նրանք բոլորը վնասվածք ունեն։

Հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամանակով 22:30–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը