Փաստաբան. «Պերմյակովը 14 տարեկանից թմրամիջոց է օգտագործել, ունեցել է սուիցիդալ դրսևորումներ»
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր ՎալերիՊերմյակովը սկսած14 տարեկանից՝թմրամիջոց և ալկոհոլ էօգտագործել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան ԼուսինեՍահակյանը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմի կատարած փորձաքննությունների եզրակացությունները հիմք են տալիս պնդելու, որ Պերմյակովը լիովին առողջ անձնավորություն չէ։ Հայկական կողմի հոգեբանների և հոգեբույժների փորձաքննություններն էլ են ցույց տվել, որ նա տառապում է պսիխոպաթիայով, հուզականէմոցիոնալթերհասությամբ, իմպուլսիվ է, կամակոր, եսակենտրոն, ունի իրավիճակայինագրեսիվություն, բռնկվողականություն՝տագնապայինհամակցումով և այլն։ Բայց, միևնույն է, Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ:
Փաստաբանը նաև նշել է, որ մինչ բանակ զորակոչվելը Պերմյակովը բազմաթիվ անգամներ գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, պառկել է հոգեբուժական բաժանմունքներում։ Սակայն դրանից հետո էլ աչքի է ընկել տարօրինակ վարքով, օրինակ՝ աթոռովհարվածելէսպաներիցմեկին այն պատճառով, որ վերջինը խանգարել է իրեն և աթոռը քաշել իր տակից: Ունեցել է նաև սուիցիդալ դրսևորումներ, ագրեսիա։ Օրինակ՝ ծառայակիցները պատմել են, որ Պերմյակովը 2-3 օր անընդմեջ լացել է՝ հայտարարելով, թե իր մայրն է մահացել, սակայն իրականում մայրը ողջ է եղել։ Կամ՝ ընկերների հետ «Oդնոկլասնիկի»–ով խոսելիս պատմել է, իբրև թե մարտի է մասնակցում ու ամեն գիշեր 40 հազար կրակոց արձակում:
Ի դեպ, Պերմյակովին արգելված է եղել ծառայությունն անցնել զենքով, սակայն հայտնի է, որ հանցագործությունը կատարվել է նրան ամրակցված զենքով։
Լ.Սահակյանը նաև տեղեկացրել է, որ հանցագործությունից հետո՝ մինչ բռնվելը, Պերմյակովն իր մոտ եղած նոթատետրում նամակ է գրել ծնողներին՝ նշելով. «Այն, ինչ եղել է, ես չեմ արել, դա արել է իմ միջի մարդը»։
Փաստաբան. «Պերմյակովը 14 տարեկանից թմրամիջոց է օգտագործել, ունեցել է սուիցիդալ դրսևորումներ»
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովը սկսած 14 տարեկանից՝ թմրամիջոց և ալկոհոլ է օգտագործել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանը:
Նրա խոսքով՝ ռուսական կողմի կատարած փորձաքննությունների եզրակացությունները հիմք են տալիս պնդելու, որ Պերմյակովը լիովին առողջ անձնավորություն չէ։ Հայկական կողմի հոգեբանների և հոգեբույժների փորձաքննություններն էլ են ցույց տվել, որ նա տառապում է պսիխոպաթիայով, հուզական էմոցիոնալ թերհասությամբ, իմպուլսիվ է, կամակոր, եսակենտրոն, ունի իրավիճակային ագրեսիվություն, բռնկվողականություն՝ տագնապային համակցումով և այլն։ Բայց, միևնույն է, Պերմյակովը ճանաչվել է մեղսունակ:
Փաստաբանը նաև նշել է, որ մինչ բանակ զորակոչվելը Պերմյակովը բազմաթիվ անգամներ գտնվել է հոգեբույժների հսկողության տակ, պառկել է հոգեբուժական բաժանմունքներում։ Սակայն դրանից հետո էլ աչքի է ընկել տարօրինակ վարքով, օրինակ՝ աթոռով հարվածել է սպաներից մեկին այն պատճառով, որ վերջինը խանգարել է իրեն և աթոռը քաշել իր տակից: Ունեցել է նաև սուիցիդալ դրսևորումներ, ագրեսիա։ Օրինակ՝ ծառայակիցները պատմել են, որ Պերմյակովը 2-3 օր անընդմեջ լացել է՝ հայտարարելով, թե իր մայրն է մահացել, սակայն իրականում մայրը ողջ է եղել։ Կամ՝ ընկերների հետ «Oդնոկլասնիկի»–ով խոսելիս պատմել է, իբրև թե մարտի է մասնակցում ու ամեն գիշեր 40 հազար կրակոց արձակում:
Ի դեպ, Պերմյակովին արգելված է եղել ծառայությունն անցնել զենքով, սակայն հայտնի է, որ հանցագործությունը կատարվել է նրան ամրակցված զենքով։
Լ.Սահակյանը նաև տեղեկացրել է, որ հանցագործությունից հետո՝ մինչ բռնվելը, Պերմյակովն իր մոտ եղած նոթատետրում նամակ է գրել ծնողներին՝ նշելով. «Այն, ինչ եղել է, ես չեմ արել, դա արել է իմ միջի մարդը»։
7or.am