Աշխարհ

16.10.2015 12:14


Պուտին. «Պետք է հսկել ԱՊՀ արտաքին սահմանները»

Պուտին. «Պետք է հսկել ԱՊՀ արտաքին սահմանները»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է, որ Սիրիայում օդային և ծովային գործողություններում ռուս զինվորականները շոշափելի արդյունքների են հասել։ Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը, Պուտինը նշել է, որ ոչնչացվել են ահաբեկիչների կառավարման տասնյակ կետեր, զինամթերքի պահեստներ, հարյուրավոր ահաբեկիչներ և զինտեխնիկա։

Նա նաև հորդորել է ուշադիր լինել ԱՊՀ երկրների սահմաններում առկա իրավիճակին, ապահովել հակաահաբեկչական արդյունավետ գործունեություն, տեղեկությունների մշտական փոխանակում կատարել։

«Հատկապես պետք է հսկել ԱՊՀ արտաքին սահմանները»,- ընդգծել է Պուտինը՝ հավելելով, որ տարբեր հաշվարկներով՝ ԻՊ շարքերում ԱՊՀ երկրների 5-7 հազար ներկայացուցիչ կա։

Պուտինը նաև հավելել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները կտևեն այնքան, որքան ահաբեկիչների դեմ սիրիական բանակի հարձակողական գործողությունները:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը