ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի կինը՝ գեղասահորդուհի Տատյանա Նավկան, անդրադարձել է Պեսկովի դստեր՝ Ելիզավետայի՝ Քսենյա Սոբչակի հետ հարցազրույցին։
«Ես տեսել եմ այդ հարցազրույցը։ Իհարկե, բավական անվայելուչ էր նրան նման հարցեր տալը։ Աղջիկը պարզապես շփոթվեց. ծանր է տանում»,– Նավկայի խոսքերն է մեջբերում «Собеседник»–ը։
Նշենք, որ Դմիտրի Պեսկովի ավագ դուստրը՝ Ելիզավետան, ի պատասխան Քսենյա Սոբչակի հարցի՝ ասել էր, որ իր հոր և Նավկայի հարսանիքը չի կայացել։ Նրա խոսքերով՝ ցանկացած լուսանկար էլ կարելի է կեղծել, ավելացնել դեկորացիաներ, մարդկանց զուգել–զարդարել։
«Օգտվել նման առիթից, երբ երեխան զգացմունքների ազդեցության տակ է, հանցավոր եմ համարում։ Նորմալ, խելացի մարդուն դա հասկանալի է, իսկ չարախոսները թող քննարկեն, եթե ուզում են. ես չեմ կարող դա արգելել։ Ես հույս ունեմ և հավատում եմ, որ Լիզան կմեծանա և ինքնուրույն ամեն բան կհասկանա»,–ասել է Նավկան։
«Газете.Ru»–ին տված հարցազրույցում էլ Ելիզավետան ասել էր, որ ճիշտ չի համարում հանդիսություններին մասնակցելը և ձգտում է չքննարկել իր հոր և Նավկայի հարաբերությունները։
Հիշեցնենք, որ Պեսկովի և Նավկայի հարսանեկան տոնակատարությունը կայացել է Սոչիում օգոստոսի 1–ին։
Նավկան մեկնաբանել է Պեսկովի դստեր հարցազրույցը

7or.am