Բուլղարիայի վարչապետը լքել է ԵՄ գագաթաժողովը Թուրքիայի հետ սահմանային միջադեպի պատճառով
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթաժողովը, որտեղ քննարկվում էին ներգաղթյալների ներհոսքի զսպմանն ուղղված միջոցառումները բուլղարա-թուրքական սահմանում փախստականների ու սահմանապահների միջեւ ընդհարումների վերաբերյալ ստացված հաղորդագրություններից հետո։ Այս մասին հայտնում է «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ը:
«France 24»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդել է BBC-ն, սահմանապահները փորձել են կանգնեցնել անօրինական ներգաղթյալների բազմությանը, որոնք ցանկանում էին Թուրքիայից անցնել Բուլղարիա: Մի աֆղանցի հրազենային վերքեր է ստացել եւ մահացել հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Բուլղարիայի իշխանությունները հայտնում են, որ ամբոխը բաղկացած է եղել շուրջ 50 զինված ու ագրեսիվ աֆղան փախստականներից, որոնք հրաժարվում էին կատարել սահմանապահների հրահանգները:
Սա ներգաղթյալների հետ կապված առաջին աղմկալի միջադեպն է Բուլղարիայի տարածքում, երկիր, որը շատերի համար տարանցիկ կետ է դարձել Արեւմտյան Եվրոպա տանող ճանապարհին:
Սեպտեմբերի վերջին Բուլղարիան խստացրել է օրենքները նրանց դեմ, ովքեր զբաղվում են անօրինական ներգաղթյալների տեղափոխմամբ. Թուրքիայի հետ սահմանին էլ կառուցվել է 260 կիլոմետր երկարությամբ արգելապատնեշ:

Մանրամասները՝ «ԱՐՑԱԽՊՐԵՍ»–ում։