Կոտայք. Հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար
Կոտայքի մարզի դատախազի կողմից հարուցվել է քրեական գործ՝ Չարենցավանի «Գառզուի անվան արվեստի դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լյովա Բիկիջյանի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու դեպքի առթիվ:
Մասնավորապես պարզվել է, որ Լ.Բիկիջյանը 2005-2009թթ. փետրվար-հունիս ամիսների ընթացքում կազմակերպության' թվով 11 աշխատակիցների անվամբ ապօրինի ձևակերպել և տրամադրել է ընդհանուր գումարով 962 000 դրամ: Բացի այդ, ելնելով շահադիտական շահագրգռվածությունից, նույն ժամանակաշրջանում վարչական աշխատանքին զուգահեռ, 8 ժամից ավել դասավանդելու իրավունք չունենալու պայմաններում, տնտեսվար Ա.Թադևոսյանին տրամադրել է ավել դասաժամեր, որի արդյունքում առանց աշխատանքային պայմանագրի հաշվարկել և վճարել է 2 364 215 դրամ, իսկ կազմակերպությունում համատեղության և Չարենցավանի «Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի հիմնական աշխատողներ' Գրիգոր Խաչատրյանին և Հրանուշ Նազարբեկյանին հատկացրել է ավել դասաժամեր, որի արդյունքում 2005-2009թթ. ընթացքում հաշվարկել և վճարել է 2 447 517 դրամ ավել աշխատավարձ, որի հետևանքով կազմակերպությանը պատճառվել է 5 773 732 դրամ վնաս:
Դատախազի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանության քննչական բաժինը:

ՀՀ գլխավոր դատախազություն