Աշխարհ

16.10.2015 10:05


Սթոլթենբերգը հավանություն է տվել ԱՄՆ զորքերն Աֆղանստանում թողնելու որոշմանը

Սթոլթենբերգը հավանություն է տվել ԱՄՆ զորքերն Աֆղանստանում թողնելու որոշմանը

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հավանություն է տվել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշմանը՝ 2016–ից հետո Աֆղանստանում թողնել ամերիկյան զորքերի մի մասը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ես ողջունում եմ նախագահ Օբամայի հայտարարությունը, որ ԱՄՆ–ը կպահպանի իր ռազմական ներկայությունն Աֆղանստանում ներկա մակարդակով 2016–ին, իսկ 2016–ից հետո էլ շոշափելի քանակակազմ կթողնի այնտեղ»,–ասել է Սթոլթենբերգը։

Գլխավոր քարտուղարի խոսքերով՝ նման որոշումը հնարավորություն կտա ապահովել ՆԱՏՕ–ի և նրա դաշնակիցների կանոնավոր ներկայությունը երկրում։

Ավելի վաղ Օբաման հայտարարել էր, որ ԱՄՆ 9,8 հազ զինվոր Աֆղանստանում կլինի 2016–ի մեծ մասի ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը