Լրահոս

15.10.2015 22:24


Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել

Վերելակում քաղաքացիներ են արգելափակվել

Հոկտեմբերի 15-ին, ժամը 18.01-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 10 շենքի 3-րդ մուտքի վերելակում (1-ին հարկում) քաղաքացի է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել 1959 թ. ծնված Խ. Պ.-ին:

***

Հոկտեմբերի 15-ին, ժամը 17.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի թիվ 20 շենքի 2-րդ մուտքի վերելակում (2-րդ և 3-րդ հարկերի միջև) քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին:

Այս խորագրի վերջին նյութերը