Աշխարհ

15.10.2015 17:05


Քիշնևում ցուցարարները փակել էին դեպի խորհրդարան տանող ճանապարհները (տեսանյութ)

Քիշնևում ցուցարարները փակել էին դեպի խորհրդարան տանող ճանապարհները (տեսանյութ)

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում բողոքի գործողությունները շարունակվում են։ Ցուցարարները փակել էին դեպի խորհրդարան տանող ճանապարհները՝ բաց չթողնելու նախկին վարչապետ, Լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Վլադ Ֆիլատին:

«Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատ Ուսատիյը ցուցարարներին կոչ է արել ստուգել բոլոր մեքենաները, որպեսզի Ֆիլատը չկարողանա խորհրդարանից դուրս գալ և փախչել երկրից:

Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, ոստիկանությունը շրջապատել էր խորհրդարանը և ուժեր կենտրոնացրել այնտեղ։

Խորհրդարանը քննարկել էր Ֆիլատին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը։ Նա կասկածվում է երկրի ֆինանսա-բանկային համակարգից միլիարդ դոլար դուրս գրելու մեջ:

Որոշ ժամանակ անց հայտարարվել է, որ խորհրդարանը նրան զրկել է անձեռնմխելիությունից։

Նշենք, որ Ֆիլատը 2013 թ. պաշտոնաթող է արվել կաշառակերության համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը