Լրահոս

15.10.2015 16:47


Դավիթաշենում հրդեհ է բռնկվել

Դավիթաշենում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 14.05-ին, ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 11 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկից ծուխ է նկատվում. ներսում հաշմանդամ քաղաքացի կա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 61 շենքի 5-րդ բնակարանում, սեփականատերը՝ 1936 թ. ծնված Ռ. Գ.-ն, գտնվում է ներսում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.19-ին, մարվել՝ 14.21-ին: Այրվել են կենցաղային իրեր (մոտ 1 քմ) և ներքնակ:

Ռ. Գ.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Այս խորագրի վերջին նյութերը