Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտարարել, որ իրենց շենքի մուտքի աստիճաններից վայր է ընկել: Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11.30-ին, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցում վրաերթի է ենթարկել նրան: Վարորդը տվել է խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն:
Վրաերթի ենթարկվածը թաքցրել է
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 24-ամյա երիտասարդ և հայտարարել, որ իրենց շենքի մուտքի աստիճաններից վայր է ընկել:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 11.30-ին, «Իսուզու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցում վրաերթի է ենթարկել նրան:
Վարորդը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: