Լրահոս

19.11.2009 15:28


Հայաստանի սոցիալական ոլորտը ֆինանսական ճգնաժամից չի՞ տուժել

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սոցիալական ոլորտի համար 2010թ. հատկացումների մասին՝ ասել է, որ ճգնաժամը այնքան էլ մեծ ազդեցություն չի ունեցել ոլորտի վրա և էական կրճատումներ չկան։

Այն հարցին, թե իչպե՞ս է գնահատում այս պայմաններում պետության սոցիալական քաղաքականությունը, նա պատասխանել է, որ արվում է այն, ինչ հնարավոր է։

-Այս պայմաններում՝ պետության եղած միջոցների սահմաններում, այդքան է հնարավոր անել։ Եթե, օրինակ, եկող տարի հունվարի մեկից մեր կենսաթոշակները չեն ավելանում, դա ուղղակի ժամանակի թելադրանքն է,-ասել է Ջեմմա Բաղդասարյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը