Աշխարհ

15.10.2015 16:05


Հայ աստղագետը հնարավոր է՝ այլմոլորակային կյանքի նշաններ է գտել (լուսանկար)

Հայ աստղագետը հնարավոր է՝ այլմոլորակային կյանքի նշաններ է գտել (լուսանկար)

Կարապի և Քնարի համաստեղությունների միջև՝ KIC 8 462 852 տիեզերական մարմնում, հնարավոր է՝ այլմոլորակային քաղաքակրթություն լինի։ «Lenta.ru»–ի փոխանցմամբ՝ նման եզրակացության են հանգել ԱՄՆ–ի աստղագետները «Kepler» դիտարանից կատարված ուսումնասիրությունների արդյունքում։

«Kepler» աստղադիտարանը ստեղծվել է տարանցիկ մեթոդով էկզոմոլարակներ (Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակներ) որոնելու նպատակով։ Տարանցիկ մեթոդի հիմքում աստղի լուսատվությունն է մոլորակի՝ իր սկավառակի շուրջ պտտվելու ժամանակ։ Սովորաբար, նման դեպքերում լույսն աղոտանում է մի քանի ժամով կամ օրով, ընդ որում՝ կանոնավոր ինտերվալներով։ Սակայն անզեն աչքով անտեսանելի KIC 8462852–ը բացառություն է եղել։

Աստղագետները պարզել են, որ անբացատրելի կերպով տիեզերական նշված մարմնի լուսատվությունը կազմում է 80% և այդ մակարդակի վրա է մնում տարբեր ժամանակամիջոցներում՝ 5–80 օրվա ընթացքում։

Գիտնականները նշված ֆենոմենի բացատրության երկու հավանական տարբերակ են տեսնում՝ կա՛մ այդ աստղիկի կողքով մեկ այլ աստղ է անցնում՝ շրջապատված գիսաստղերի ամպով, որոնք փշրվելով՝ աստղի խավարում են առաջացնում տարբեր ժամանակամիջոցներում, կա՛մ այնտեղ գոյություն ունի բարձր զարգացած այլմոլորակային քաղաքակրթություն։

Հետազոտության հեղինակ, հայազգի Թաբեթա Բոյաջյանը կարծում է, որ KIC 8 462 852–ի լուսատվության փոփոխությունը կարող է մատնանշել Դայսոնի ոլորտը՝ հսկայական օբյեկտների հավաքածու, որոնք արտերկրային քաղաքակրթությունը կառուցել է իր աստղի էներգիան կուտակելու նպատակով։

Ներկայումս «SETI» հետազոտական կենտրոնը, որում աշխատում է Թաբեթա Բոյաջյանը, հայց է ներկայացնում ռադիոաստղադիտակի միջոցով KIC 8462852-ը թիրախային հետազոտության ենթարկելու համար։ Այդկերպ հնարավոր կլինի պարզել՝ դո՞ւրս են գալիս արդյոք աստղից ռադիոալիքներ այնպիսի հաճախականությամբ, որը վկայում է տեխնոլոգիական գործունեության մասին։

Ավելի վաղ գիտնականները նշել էին, որ այլմոլորակայիններին հարկավոր է փնտրել Ծիր կաթինի կենտրոնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը