Քաղաքական

15.10.2015 15:45

ՀՀԿ–ի առաջարկով՝ հանրաքվեին 5 հազար մարդ կմասնակցի նույնականացման քարտով

ՀՀԿ–ի առաջարկով՝ հանրաքվեին 5 հազար մարդ կմասնակցի նույնականացման քարտով

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է ԱԺ ՀՀԿ–ական պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Արտակ Դավթյանի, Գագիկ Մինասյանի և Գագիկ Մելիքյանի օրենսդրական նախաձեռնությունը։ Դրանով առաջարկվում է փոփոխություն կատարել Ընտրական օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ 2014թ. հունվարի 1-ից մարդուն անձնագիրը տրամադրվում է այն դեպքում, եթե նա ցանկանում է դուրս գալ երկրի սահմաններից, իսկ ՀՀ տարածքում անձը հաստատող փաստաթուղթ կիրառում է նույնականացման քարտը։ Դ. Հարությունյանը նաև ընդգծել է, որ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է ընտրություններին մասնակցել անձնագրերո՛վ, և որպես խնդրի լուծում՝ առաջարկվում է հնարավորություն ստեղծել՝ քվեարկելու նաև նույնականացման քարտերով։

Սակայն այստեղ մեկ խնդիր էլ կա՝ նույնականացման քարտը պլաստիկ է, իսկ դրա վրա քվեարկության ժամանակ դրոշմակնիք հնարավոր չէ դնել։ Թեև Դ. Հարությունյանը վստահ է, որ դա չի կարող ընտրակեղծիքների առիթ լինել։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել է, որ այսօր Հայաստանում մոտ 5000 քաղաքացի ունի նույնականացման քարտ։

–Ով անձնագրով կընտրի, կնիքը կդրվի, ով նույնականացման քարտով` չի դրվի,–ասել է նա:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։