Լրահոս

15.10.2015 15:25


Աշտարակում հայտնաբերվել է 4 ամսական աղջկա դի (լուսանկար)

Աշտարակում հայտնաբերվել է 4 ամսական աղջկա դի (լուսանկար)

Աշտարակ քաղաքի Վանա լճի փողոցին կից հանդամասում՝ գետնափորում, դուրս են բերել հողի մեջ թաղված 4 ամսական երեխայի դի: Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Աշտարակ քաղաքի Վանա Լճի փողոցին կից հանդամասում՝ գետնափորում, ոմն Հակոբի և նրա կնոջ հետ միասին բնակվող ոմն Անժելան 2008 թվականի դեկտեմբեր ամսին ծծնդաբերել է իգական սեռի երեխա, որին չպարզված հանգամանքներում սպանել է ոմն Հակոբի կին Արմինեն, և թաղել են երեխային նշված գետնափորի հարևանությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոմն Հակոբը հանդիսանում է Աշտարակ քաղաքի Միկոյան 57 հացեում հաշվառված 42-ամյա Հակոբ Հարությունյանը, Արմինեն հանդիսանում է նրա կինը՝ հաշվառված Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 25/բ շենքի բնակիչ, 38-ամյա Արմինե Խաչատրյանը, իսկ Անժելան հանդիսանում է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 25/բ շենքի բնակիչ, 35-ամյա Անժելա Կարապետյանը: Ըստ տեղեկությունների՝ երեխայի մայրն ու հայրը Երևան գնալիս են եղել, և երեխայի խնամքը թողել են Անժելայի և Հակոբի մորը, սակայն երբ երեխան սկսել է լաց լինել, քարով հարվածել է երեխային՝ պատճառելով մահ, որից հետո բրդյա շորերով փաթաթել է և թաղել երեխային:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը