Աշխարհ

15.10.2015 15:01


Լավրով. «Մոսկվան պատրաստ է համագործակցել Անկարայի հետ»

Լավրով. «Մոսկվան պատրաստ է համագործակցել Անկարայի հետ»

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է սերտորեն համագործակցել Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուսաստան և Թուրքիա. բազմակողմանի գործընկերության ամրապնդում» միջազգային համաժողովում Լավրովը նաև նշել է, որ անհրաժեշտ է միավորել ջանքերը համաշխարհային այդ չարիքի դեմն առնելու համար։

Լավրովն ընդգծել է, որ միջազգային օրակարգի որոշ հարցերի շուրջ Մոսկվան և Անկարան հակադիր դիրքորոշումներ ունեն, և դա կարելի է հաղթահարել կարծիքների անկեղծ փոխանակման դեպքում միայն։

Նշենք, որ դեկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելելու է Ռուսաստան։ ՌԴ–ում Թուրքիայի դեսպանն ասել է, որ ծրագրվում է Էրդողան-Պուտին հանդիպումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը