Լրահոս

15.10.2015 14:49


Ցմահ դատապարտյալների հարազատները երթ են իրականացրել դեպի Բաղրամյան 26

Ցմահ դատապարտյալների հարազատները երթ են իրականացրել դեպի Բաղրամյան 26

Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի գործողություն են իրականացրել հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատները։ Վերջինները պահանջում են վերանայել դատապարտվածների քրեական գործերը՝ ընդգծելով, որ 25 տարիների ընթացքում որևէ գործ չի վերանայվել։

Ցմահ դատապարտյալների հարազատները Կառավարության մոտից երթով շարժվել են դեպի Բաղրամյան 26՝ նախագահական նստավայր:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ից «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 45 ցմահ դատապարտյալ է հացադուլ հայտարարել։ Այսօր նրանց են միացել ևս 5–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը