Քաղաքական

15.10.2015 14:20


Գերմանիայի դեսպան. «Բացակայում են հստակ մեխանիզմները՝ պարզելու էսկալացիայի սկզբնապատճառները»

Գերմանիայի դեսպան. «Բացակայում են հստակ մեխանիզմները՝ պարզելու էսկալացիայի սկզբնապատճառները»

ՀՀ–ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը Երևանում անցկացված Գերմանիայի վերամիավորման 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում արձանագրվող միջադեպերին։ Նա նշել է, որ բացակայում են հստակ մեխանիզմները՝ պարզելու էսկալացիայի սկզբնապատճառները։ Այսպիսով դեսպանը պատասխանել է հարցին, թե ինչո՞ւ միջազգային հանրությունը չի դատապարտում Ադրբեջանի ագրեսիան։

«Կարևոր է մեղմել լարվածությունը, և որ կողմերը վերադառնան այն նախնական վիճակին, որտեղից կարելի կլինի սկսել բանակցությունները»,–հավելել է դեսպանը՝ միաժամանակ ողջունելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերը։

Լարվածությունը թուլացնելու առումով նա նաև շատ է կարևորում երկու երկրների պաշտոնյաների հանդիպումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը