ՌԴ պաշտոնյաներին կարգելեն օգտվել արտասահմանյան ավիափոխադրողներից
Ռուսաստանի պաշտոնյաներին և պատգամավորներին այսուհետև արգելվելու է գործուղման մեկնելիս ընտրել արտասահմանյան ավիաընկերությունների չվերթները:
Ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը, գործնական հարցերը լուծելու նպատակով պետծառայողները կկարողանան օգտվել միայն ռուսական կամ Եվրասիական միության անդամ-պետությունների ավիափոխադրողների ծառայություններից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերոնշված ավիաընկերությունները չունեն չվերթներ այնտեղ, որտեղ պաշտոնյան գործուղում է ստացել, կամ անհրաժեշտ օրվա բոլոր տոմսերը վաճառված են:
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտոնյաներին տեղափոխելու գործում ներմուծման փոխարինման գաղափարն առաջարկել է «Աէրոֆլոտի» գլխավոր տնօրեն Վիտալի Սավելևը դեռևս փետրվարին՝ ելույթ ունենալով հակաճգնաժամային քայլերի փաթեթի քննարկման ժամանակ:

7or.am