Տնտեսական

15.10.2015 13:25


1 մլրդ 786 մլն դրամ հատկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար

1 մլրդ 786 մլն դրամ հատկացվեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար

ՀՀ կառավարություն իր այսօրվա նիստում որոշել է 1 մլրդ 786 մլն դրամ հատկացնել Սահմանադրության փոփոխությունների՝ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ծախսերը հոգալու նպատակով։ Այդ գումարը կվերցվի Կառավարության պահուստային ֆոնդից։

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշել է, որ դրանից Կենտրոնական ընտրական հանձնաժողովին կտրվի 1 մլրդ 576 մլն 209.5 հազար դրամ, իսկ ոստիկանությանը՝ 210 մլն 550.4 հազար դրամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը