Աշխարհ

15.10.2015 12:58


Ֆրանսիայում արգելել են երեխաներին Արքայազն Ուիլյամ անվանել

Ֆրանսիայում արգելել են երեխաներին Արքայազն Ուիլյամ անվանել

Ֆրանսիայի պաշտոնյաներն արգելել են Պերպինյան քաղաքում բնակվող ծնողներին իրենց երեխաներին Արքայազն Ուիլյամ և Մինի Կուպեր անվանել:

Ինչպես տեղեկացնում է «The Local»-ը, թեև չկա որևէ օրենք, որն արգելում է այս անունները, սակայն տեղական քաղաքացիական իրավունքը հնարավորություն է տալիս դատավորներին «արգելափակել» ծնողների կողմից երեխաների համար ընտրված անունները՝ երեխաների շահերը պաշտպանելու նպատակով:

Դատավորները հայտարարել են, որ Արքայազն Ուիլյամ և Մինի Կուպեր անունները մանկական տարիքում նպաստելու են ծաղրանքներին այլ երեխաների կողմից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը