Աշխարհ

15.10.2015 18:05


Մարսում հղկված գետաքար է գտնվել (լուսանկար)

Մարսում հղկված գետաքար է գտնվել (լուսանկար)

Մարսի հնագույն գետերի հուներից գտնված հղկված գետաքարերը կարող էին տասնյակ կիլոմետրեր լողալով շարժվել ջրի միջով մոտ 2 մլրդ տարի առաջ։ Նման եզրակացության է հանգել ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանից Դուգլաս Ջերոլմաքի գլխավորած հետազոտական խումբը։

Գիտնականներն ուսումնասիրել են մարսագնաց «Curiosity»–ի ուղարկած լուսանկարները, իսկ «Nature Communications» ամսագրում հրապարակված հոդվածում առաջին անգամ նկարագրվում է գետաքարի անցած ճանապարհը՝ ելնելով նրա ձևից։ Ըստ գիտնականների՝ քարերը շարժման սկզբից հաղթահարել են առնվազն 50 կմ, ինչն էլ հաստատում է այն տեսությունը, համաձայն որի՝ Մարսում ժամանակին գետեր են եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը