Դիահերձարանում վերակենդանացած հնդիկը «նորից» մահացել է
Հնդկական Մումբաի քաղաքի 45–ամյա բնակիչը, որին օրերս սխալմամբ կենդանի վիճակում ուղարկել էին դիահերձարան, գիտակցության չգալով՝ հիվանդանոցում մահացել է։ Պրակաշ անունով հնդկացու մահվան պատճառը չի հաղորդվում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մումբաի քաղաքի ավտոբուսի կանգառներից մեկում անշնչացած տղամարդ է գտնվել։ Նրան ուղարկել էին դիահերձարան, սակայն հերձումից վայրկյաններ առաջ «հանգուցյալը» սկսել էր շնչել։
Մահվան վկայականը ստորագրել էր գլխավոր բժիշկ Ռոհան Ռոհեքարը։ Իմանալով, որ տղամարդը կենդանացել է՝ նա արագ ոչնչացրել էր փաստաթուղթը։
Ներկայումս, «Metro»–ի փոխանցմամբ, ոստիկանությունը հետաքննում է բժշկական անիրազեկության վրդովեցուցիչ դեպքը։

7or.am