Լրահոս

15.10.2015 21:27


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 14-ից 15-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 14-ից 15-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է: Արձանագրված ավազակային հարձակման 1 և մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության և յուրացման` 2-ական, խարդախության` 6, գույքի դիտավորությամբ ոչնչացման, հարկերից խուսափելու և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 14-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը