Լրահոս

15.10.2015 11:21


Թիվ 57 երթուղու ավտոբուսում դրամապանակ է գողացել

Թիվ 57 երթուղու ավտոբուսում դրամապանակ է գողացել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կանացի դրամապանակ` գումարով, և բանալի:
Քաջիկ Գ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 13-ին դրամապանակը գողացել է մի կնոջից, թիվ 57 երթուղու ավտոբուսի սրահում:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ տուժողը 1960 թ. ծնված Ալվարդ Ա.-ն է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը