Աշխարհ

15.10.2015 10:15


Լավրով. «Ներգաղթային ճգնաժամի պատճառը պետությունները կործանելու քաղաքականությունն է»

Լավրով. «Ներգաղթային ճգնաժամի պատճառը պետությունները կործանելու քաղաքականությունն է»

Եվրոպայում ներգաղթային ճգնաժամի հիմնական պատճառը Մերձավոր Արևելքում պետությունների կործանման քաղաքականությունն է։ Այս մասին, «gazeta.ru»–ի տեղեկացմամբ, ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Փախստականների խնդիրն, այնուամենայնիվ, այլ ծագում ունի։ Այդ տարածաշրջանում բոլոր խնդիրները՝ լինեն փախստականները թե ահաբեկչության սպառնալիքը, կապված են պետությունների փլուզման հետ», –ասել է նախարարը։

Լավրովը բերել է Լիբիայի օրինակը, որը, նրա խոսքերով, միջազգային իրավունքի հնարավոր բոլոր նորմերի խախտման հետևանքով անգթորեն ավերվեց։

«Այդ երկիրը վերածվեց սև անցքի, որտեղից տարբեր ուղղություններով, հիմնականում՝ Աֆրիկայի հյուսիսային այլ երկրներ և մայրցամաքի հարավ հորդեցին սպառազինություն և ահաբեկիչների հոսքեր»,–նշել է Լավրովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը