Աշխարհ

15.10.2015 09:45


Լավրովը տեղյակ չի եղել, որ ռուս դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

Լավրովը տեղյակ չի եղել, որ ռուս դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը տեղյակ չի եղել, որ Անկարայում ՌԴ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ։ Այս մասին, «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ, արտգործնախարարը հայտնել է իր ֆինն գործընկեր Թիմո Սոյնիի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփելիս՝ նշելով, որ, հավանաբար, դա կատարվել է, երբ իրենք եղել են ինքնաթիռում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անկարայում ՌԴ դեսպանատունը հրաժարվել է մեկնաբանել դեսպան Անդրեյ Կառլովի՝ Թուրքիայի ԱԳՆ կանչվելու մասին տեղեկատվությունը։

Հիշեցնենք՝ Կառլովը և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը կանչվել էին թուրքական ԱԳՆ՝ Անկարայի կարծիքով սիրիական քրդերին իրենց երկրների կողմից ռազմական օգնություն ցուցաբերվելու պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը