Այս բոլշևիկյան իշխանությունը մարդուն ստիպում է դիմել ինքնասպանության
Այսօր Զորավան գյուղում ինքնասպան է եղել 44-ամյա մի տղամարդ, որի որդին մի քանի ամիս առաջ էր զորակոչվել բանակ... Ինքնասպանության պատճառը վարկն է, իսկ ավելի շուտ՝ գրավադրված տան կորուստը... Նշեմ, որ այդ գյուղում գրեթե չկա գեթ մեկ ընտանիք, որը վարկ չունենա: Այս բոլշևիկյան իշխանությունն ոչ միայն ունեզրկում է մարդկանց, այլև բռնանում մարդու կյանքի վրա, ստիպում նրան դիմել ինքնասպանության... Հետո էլ խոսում մարդակենտրոն սահմանադրությունից: Սրանք չեն հասկանում, որ մարդկային կյանքեր են խորտակում... ու ի՞նչ զգացումով պետք է հայ երիտասարդը սահման պահի՝ գիտակցելով, թե ում ու ինչ պատճառով է հայրը դիմել նման քայլի... Ու նման դեպքերը շատ են: Վաղը մյուս օրն էլ այդ գյուղի գյուղապետը վերևից եկած հրամանի համաձայն ընկնելու է համագյուղացիների դուռը` «իմ խաթր` այո» մուրալու այս մարդասպան իշխանության համար...
Այս բոլշևիկյան իշխանությունը մարդուն ստիպում է դիմել ինքնասպանության
Այսօր Զորավան գյուղում ինքնասպան է եղել 44-ամյա մի տղամարդ, որի որդին մի քանի ամիս առաջ էր զորակոչվել բանակ...
Ինքնասպանության պատճառը վարկն է, իսկ ավելի շուտ՝ գրավադրված տան կորուստը... Նշեմ, որ այդ գյուղում գրեթե չկա գեթ մեկ ընտանիք, որը վարկ չունենա:
Այս բոլշևիկյան իշխանությունն ոչ միայն ունեզրկում է մարդկանց, այլև բռնանում մարդու կյանքի վրա, ստիպում նրան դիմել ինքնասպանության... Հետո էլ խոսում մարդակենտրոն սահմանադրությունից:
Սրանք չեն հասկանում, որ մարդկային կյանքեր են խորտակում... ու ի՞նչ զգացումով պետք է հայ երիտասարդը սահման պահի՝ գիտակցելով, թե ում ու ինչ պատճառով է հայրը դիմել նման քայլի...
Ու նման դեպքերը շատ են:
Վաղը մյուս օրն էլ այդ գյուղի գյուղապետը վերևից եկած հրամանի համաձայն ընկնելու է համագյուղացիների դուռը` «իմ խաթր` այո» մուրալու այս մարդասպան իշխանության համար...
Աննա Մովսիսյանի ֆեյսբուքյան էջից