Լրահոս

19.11.2009 15:04

Ի՞նչ դիրքրոշում ունի միջազգային հանրությունը հայ–թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ

Ի՞նչ դիրքրոշում ունի միջազգային հանրությունը հայ–թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ

-Ես չէի ասի, թե միջազգային հանրությունը լրիվ նույն կեցվածքն ունի, ինչ Թուրքիան։ Թուրքիայի համար ղարաբաղյան հարցն ու հայ-թուրքական հարցերը նույնն են, և վարչապետն էլ դա հայտարարեց։ Միջազգային հանրությունն ասում է, թե այդ խնդիրներն իրար հետ կապ չունեն, բայց զուգահեռ են գնում։ Ես չեմ հասկանում՝ զուգահեռ ո՞նց կարող են գնալ, եթե կապ չունեն, որովհետև կարող է խաչվեն տարբեր ուղություններում,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ միջազգային կառույցների  դիրքորոշման մասին՝ ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նա նշել է, որ միջազգային հանրությունը Հայաստանին բավարարելու համար է ասում, թե այդ երկու հարցերը կապ չունեն, բայց բոլորն էլ ուզում են բավարարել Թուրքիային։

-Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին Հայաստանի վրա ճնշումը կմեծանա Ղարաբաղի հարցով (դա, իհարկե, չի նշանակում, թե Հայաստանը տեղի կտա),  որպեսզի փորձեն Թուրքիային բավարարել, և որպեսզի Թուրքիան էլ արձանագրությունների վավերացման գործում քայլ անի,-նշել է Կիրո Մանոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։