Աշխարհ

14.10.2015 18:12


Անկարայում ահաբեկչության մահապարտներից մեկի հայրը հարցազրույց է տվել

Անկարայում ահաբեկչության մահապարտներից մեկի հայրը հարցազրույց է տվել

Անկարայում իրականացված ահաբեկչության երկրորդ մահապարտի անունն էլ է հայտնի դարձել։ Ինչպես հայտնում է «Ակօս»-ը, ահաբեկչի ԴՆԹ հետազոտությունից պարզվել է, որ նա երկար ժամանակ գտնվում էր հետախուզման մեջ։

21–ամյա երիտասարդն Այնթապից էր։ Նրա հայրը հարցազրույց է տվել՝ պատմելով.

«Որդիս Սիրիայում էր։ Այնտեղից նրան հետ բերելու համար բազմիցս դիմել եմ ոստիկանությանը: 8 ամիս մնացել է մոտս: Գնացել եմ ոստիկանություն, ասել եմ, որ նրան բանտ նստեցնեն, բայց հարցաքննել և ազատ էին արձակել: 8 ամիս հետո նորից գնաց Սիրիա: Ամուսնացած էր, երեխա ուներ»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել մահապարտներից ևս մեկի ինքնությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը