Ա. Հարությունյան. «Քոչարյանն իր «ոչ»-ն այս իշխանություններին ասել է դեռ 2008թ.»
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին։ Նա ընդգծել է, որ Քոչարյանն իր «ոչ»-ն այս իշխանություններին ասել է դեռ 2008 թվականին:
–Երբ Սերժ Սարգսյանը սկսեց ֆուտբոլ խաղալ, Քոչարյանը հայտարարեց, որ ինքը դա չէր անի: Նա միշտ քննադատել է այս իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությունը: Սահմանադրական փոփոխությունների հետ կապված էլ հստակ դիրքորոշում հայտնեց: Ռոբերտ Քոչարյանը՝ իր բոլոր թերություններով հանդերձ, ուժեղ նախագահ էր: Նրա ժամանակ սաշիկներն ու լֆիկները խելոք նստած էին: Քոչարյանը դրսում արժանապատիվ էր ներկայացնում Հայաստանը: Բոլորն իր պաշտոնավարման տարիներին լավ վիճակում էին,–ասել է Ա. Հարությունյանը։

7or.am