Անկարայում պայթյունի մահապարտները խոսել են ադրբեջաներեն և քրդերեն
Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանն ականատես դարձած 15-ամյա մի աղջիկ իրավապահներին պատմել է, որ պայթյունն իրականացնելու մեջ կասկածվող մահապարտները մինչ այդ մտել են այդ տարածքումգտնվողմզկիթիզուգարան:Այս մասին գրում է «Միլլիեթը»։
Այնուհետև աղջիկը տեսել է, թե ինչպես են նրանք գործի դրել իրենց վրա ամրացրած պայթուցիկները, ինչից նաև մասնատվել է նրա մահացած ընկերը։
Նա նաև հայտնել է, որ ահաբեկիչները խոսել են ադրբեջաներեն և քրդերեն. իրար հետ ինչ-որ հարց են քննարկել:
«Հետոիրարմիացրած պայթուցիկները կապկպեցինսևթելով: Նրանցիցմեկն էլ դրանքկապեցիրվրա։ Նաև պայուսակներէին կրում մեջքներին»,-պատմել է աղջիկը՝ հավելելով, որ անմիջապես այդ մասին հայտնել են ոստիկաններին, սակայն նրանք որևէ քայլ չեն ձեռնարկել.
«Ահաբեկիչներն իրենց պայուսակներըթողեցինև հեռացան: Ներսում նրանք 4–ն էին, մյուս 4–ն էլ դրսում էին: Հետոբոլորն իրար հետ գնացին մեկ ուղղությամբևռումբերիցմեկըպայթեցրեցինայնտեղ: Դրանից հետո գետնից մսի արյունոտ կտորներվերցրեցինևքսեցինդեմքներինուձեռքերին, ինչից հետո ռումբպայթեցրինԺողովուրդներիդեմոկրատականկուսակցությանանդամներիհավաքատեղիում: Ահաբեկիչներըռումբնետեցիննաևիմընկերոջվրա. նրա գլուխըոտքիստակընկավ»։
«Միլլիեթը» գրում է, որ Թուրքիայի հրապարակած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 որոնվող մահապարտների ցուցակում 6 կանայք էլ կան։ Այդ կանանցից մեկը՝ ադրբեջանցի, կրում է «կենդանի ռումբ» անունը: Նա հետախուզման մեջ գտնվող ՈւլքերՄամեդովանէ։
Անկարայում պայթյունի մահապարտները խոսել են ադրբեջաներեն և քրդերեն
Հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությանն ականատես դարձած 15-ամյա մի աղջիկ իրավապահներին պատմել է, որ պայթյունն իրականացնելու մեջ կասկածվող մահապարտները մինչ այդ մտել են այդ տարածքում գտնվող մզկիթի զուգարան: Այս մասին գրում է «Միլլիեթը»։
Այնուհետև աղջիկը տեսել է, թե ինչպես են նրանք գործի դրել իրենց վրա ամրացրած պայթուցիկները, ինչից նաև մասնատվել է նրա մահացած ընկերը։
Նա նաև հայտնել է, որ ահաբեկիչները խոսել են ադրբեջաներեն և քրդերեն. իրար հետ ինչ-որ հարց են քննարկել:
«Հետո իրար միացրած պայթուցիկները կապկպեցին սև թելով: Նրանցից մեկն էլ դրանք կապեց իր վրա։ Նաև պայուսակներ էին կրում մեջքներին»,-պատմել է աղջիկը՝ հավելելով, որ անմիջապես այդ մասին հայտնել են ոստիկաններին, սակայն նրանք որևէ քայլ չեն ձեռնարկել.
«Ահաբեկիչներն իրենց պայուսակները թողեցին և հեռացան: Ներսում նրանք 4–ն էին, մյուս 4–ն էլ դրսում էին: Հետո բոլորն իրար հետ գնացին մեկ ուղղությամբ և ռումբերից մեկը պայթեցրեցին այնտեղ: Դրանից հետո գետնից մսի արյունոտ կտորներ վերցրեցին և քսեցին դեմքներին ու ձեռքերին, ինչից հետո ռումբ պայթեցրին Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամների հավաքատեղիում: Ահաբեկիչները ռումբ նետեցին նաև իմ ընկերոջ վրա. նրա գլուխը ոտքիս տակ ընկավ»։
«Միլլիեթը» գրում է, որ Թուրքիայի հրապարակած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 որոնվող մահապարտների ցուցակում 6 կանայք էլ կան։ Այդ կանանցից մեկը՝ ադրբեջանցի, կրում է «կենդանի ռումբ» անունը: Նա հետախուզման մեջ գտնվող Ուլքեր Մամեդովան է։
7or.am