Աշխարհ

14.10.2015 16:00


ԱՄՆ–ում «խելացի» նռնակներով նռնականետ են ստեղծել

ԱՄՆ–ում «խելացի» նռնակներով նռնականետ են ստեղծել

Ամերիկյան «Orbital ATK» ընկերությունն ավարտում է ավտոմատ նռնականետի ստեղծումը, որը հնարավորություն կտա ծրագրավորել նռնակի պայթեցման հեռավորությունը:

Ինչպես տեղեկացնում է «Вести. ru»-ն, նռնականետային նոր «XM25» համակարգը հագեցած է լազերային հեռաչափով և կրակի կառավարման համակարգով, ինչը հնարավորություն է տալիս զինվորին ծրագրավորել նռնակի պայթեցման հեռավորությունը: Օրինակ՝ եթե հակառակորդը թաքնվել է պատի հետևում, զինվորը կարող է ծրագրավորել նռնակը, որպեսզի այն կինետիկ հարվածով ոչնչացնի պատը, դրանից հետո միայն՝ պայթի:

Արտադրողը վստահեցնում է, որ նռնականետի թիրախային կետի ոչնչացման հեռավորությունը կազմում է 500 մետր, իսկ թիրախային տարածքինը՝ 600 մետր:

Աղբյուրի փոխանցմամբ` 2016թ. գարնանը նախատեսվում է անցկացնել նռնականետի փորձարկումը, և եթե այն հաջողությամբ ավարտվի, 2017թ. նռնականետը կարող է սպառազինության մաս կազմել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը