Աշխարհ

14.10.2015 15:03


Թուրք նախարար. «Մենք չենք պատրաստվում հրաժարվել ռուսական գազից»

Թուրք նախարար. «Մենք չենք պատրաստվում հրաժարվել ռուսական գազից»

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան համագործակցության խնդիրներ չունեն էներգետիկ ոլորտում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն։

«Ռուսաստանը մեզ համար լավ մատակարար է, մենք էլ նրա համար՝ լավ գնորդ. գազի մոտ 60%–ը մենք գնում ենք նրանցից: Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում հրաժարվել ռուսական գազից»,–ասել է նա՝ հավելելով, որ կգտնեն առաջացած խնդիրների լուծումները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր հրաժարվել ռուսական գազից Սիրիայում ՌԴ գործողությունների պատճառով։

«Թուրքիան մեծ կորուստ կլինի Ռուսաստանի համար։ Եթե պետք լինի, Թուրքիան կկարողանա գազ գնել այլ երկրներից ու այլընտրանք կգտնի»,-ասել էր Էրդողանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը