Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը և ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել են ԱԳՆ ռազմական օգնության պատճառով, որը, Անկարայի կարծիքով, այդ երկրները ցուցաբերում են Սիրիայի քրդերին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչին։
«Դեսպանները զգուշացվել են Քրդական դեմոկրատական միությանը ռազմական օգնություն տրամադրելու անթույլատրելիության մասին»,–ասել է նա։
Թուրքիայի վարչապետ ԱհմեդԴավութօղլուն էլ անընդունելի համարելով քրդերին ռազմական օգնություն տրամադրելը՝ հայտարարել է.
«Ոչոքչիկարողմեզհամոզել, որմերդաշնակիցների կողմից Քրդականժողովրդավարականմիությանը մատակարարվող զենքը չիհասնիՔրդստանիաշխատավորականկուսակցությանը։ՔրդականժողովրդավարականմիությանըտրամադրվողօգնությունըմենքկդիտարկենքորպեսԹուրքիայիդեմուղղվածքայլ։ ՔրդականժողովրդավարականմիությունըևՔրդստանիաշխատավորականկուսակցությունըդեռկարելիէրիրարից տարբերել 5-6 ամիսառաջ, բայցհիմա դա անիմաստ է: Եթեայդ զինվածօգնությունը տրամադրվի, մենքնույնմիջոցներըկձեռնարկենքՍիրիայում, ինչանում ենք ՀյուսիսայինԻրաքում։ Սա Թուրքիայիազգայինանվտանգությանհարցն է»։
Ավելի վաղ «CNN» հեռուստաալիքը հայտնել էր, որ կոալիցիան ռազմատրանսպորտային ինքնաթիռների միջոցով կիրակի օրը 50 տոննա զինամթերք է տեղափոխել Սիրիայի հյուսիսում գտնվող Հասաքե շրջան՝ «Իսլամական պետության» դեմ կռվող տեղի ցամաքային ուժերի պաշարները լրացնելու համար։
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը քրդերին զենքով է ապահովում Իրաքի կառավարության միջոցով։
ԱՄՆ և ՌԴ դեսպանները կանչվել են Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը և ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել են ԱԳՆ ռազմական օգնության պատճառով, որը, Անկարայի կարծիքով, այդ երկրները ցուցաբերում են Սիրիայի քրդերին։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցչին։
«Դեսպանները զգուշացվել են Քրդական դեմոկրատական միությանը ռազմական օգնություն տրամադրելու անթույլատրելիության մասին»,–ասել է նա։
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն էլ անընդունելի համարելով քրդերին ռազմական օգնություն տրամադրելը՝ հայտարարել է.
«Ոչ ոք չի կարող մեզ համոզել, որ մեր դաշնակիցների կողմից Քրդական ժողովրդավարական միությանը մատակարարվող զենքը չի հասնի Քրդստանի աշխատավորական կուսակցությանը։ Քրդական ժողովրդավարական միությանը տրամադրվող օգնությունը մենք կդիտարկենք որպես Թուրքիայի դեմ ուղղված քայլ։ Քրդական ժողովրդավարական միությունը և Քրդստանի աշխատավորական կուսակցությունը դեռ կարելի էր իրարից տարբերել 5-6 ամիս առաջ, բայց հիմա դա անիմաստ է: Եթե այդ զինված օգնությունը տրամադրվի, մենք նույն միջոցները կձեռնարկենք Սիրիայում, ինչ անում ենք Հյուսիսային Իրաքում։ Սա Թուրքիայի ազգային անվտանգության հարցն է»։

7or.am