Լրահոս

14.10.2015 21:30


Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 13-ից 14-ը)

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 13-ից 14-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության` 3, խարդախության` 7, յուրացման 2 և դրամանենգության 1 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 23-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը