Քաղաքական

14.10.2015 13:40

Արա Աբրահամյանը կուսակցություն է ստեղծում

Արա Աբրահամյանը կուսակցություն է ստեղծում

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր լարգրողներին հայտնել է, որ պատրաստվում է իր ֆինանսական միջոցներով կուսակցություն ստեղծել։

–Իշխանափոխության չենք գնում։ Գնում ենք մասնակցելու խորհրդարանական ընտրություններին։ Որևէ մեկին չենք քննադատելու։ Մենք դա անում ենք բոլորի համար։ Կտեսնեմ՝ եթե կա համապատասխան թիմ, կառույցներ, կգնանք խորհրդարանական ընտրությունների։ Ես չեմ կարող հանգիստ լինել, երբ տեսնում եմ, թե երկրում ինչ է կատարվում,–ասել է նա։

Աբրահամյանը նաև նշել է, որ իր այս ծրագրերի մասին հայտնել է Սերժ Սարգսյանին, ով էլ ասել է. «Եթե այդպիսի ծրագրեր ունես, իրականացրու»:

Նա նաև չի բացառել, որ ընտրություններին կմասնակցի ոչ թե սեփական կուսակցությամբ, այլ մեկ այլ քաղաքական ուժի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։