«Zaman»–ի տեղեկացմամբ՝ պարզվել է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին իրականացված խոշոր ահաբեկչության հեղինակի ինքնությունը. նա հուլիսի 20-ին Սուրուչ քաղաքի ահաբեկչությունը հեղինակած, ԻՊ զինյալ Աբդուրրահման Ալագյոզի եղբայրն է՝ Յունուս Էմրե Ալագյոզը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 10-ին 2 պայթուցիկ սարք էր գործարկվել Անկարայում կայացած հանրահավաքի ժամանակ, որի մասնակիցները կոչ էին անում դադարեցնել թուր–քրդական բախումները։ Ուշադրություն չգրավելու համար ահաբեկիչները ցուցարարների շարքերում են եղել։ Կատարվածի հետևանքով զոհվել էր 97 մարդ, ավելի քան 500-ը՝ վիրավորվել։
Թուրքիայի ոստիկանության հետախուզական վարչության և ահաբեկչության դեմ պայքարի վարչության համատեղ ջանքերի արդյունքում պարզվել է, որ «Իսլամական պետության» հետ կապեր ունեցող երկու մահապարտ ահաբեկիչները երկար ժամանակ գտնվել են Սիրիայում, իսկ Թուրքիա են ժամանել ահաբեկչությունից օրեր առաջ։
Պարզվել է Անկարայի ահաբեկչի ինքնությունը

7or.am