Աշխարհ

14.10.2015 19:48


Յանուկովիչի որդին իր իրավունքների խախտման հարցով դիմել է ՄԻԵԴ

Յանուկովիչի որդին իր իրավունքների խախտման հարցով դիմել է ՄԻԵԴ

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի որդին՝ Ալեքսանդր Յանուկովիչը, դիմում է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան` հայտնելով Ուկրաինայի կողմից իր իրավունքների պարբերական խախտման մասին։ Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է Ալեքսանդր Յանուկովիչի մամուլի խոսնակ Յուրի Կարասիրը՝ նախկին նախագահի շահերը ներկայացնող «Joseph Hage Aaronson» փաստաբանական կազմակերպության տվյալներին հղումով:

«Հայցի ներկայացման հիմք է հանդիսացել Ուկրաինայի ազգային բանկի կողմից Համաուկրաինական զարգացման բանկն անվճարունակ ճանաչելու մասին 2014թ. նոյեմբերի 27-ի որոշումը: Սա հանգեցրել է բանկում ժամանակավոր վարչակազմի նշանակման և բանկի փաստացի բռնագրավման», - հայտնել է Կարասիրը` հավելելով, որ այդ որոշման արդյունքում Ալեքսանդր Յանուկովիչը կորցրել է Համաուկրաինական բանկի 100% բաժնետոմսերի սեփականության իրավունքը:

Նշվում է, որ Ուկրաինայում անհնար է պաշտպանել սեփական իրավունքներն ուկրաինական իշխանությունների ճնշման տակ գտվող դատարաններում, որոնք պատվեր են կատարում ընդդեմ իշխանության ընդդիմախոսների: Այդ պատճառով Յանուկովիչի որդին ստիպված է եղել դիմել ՄԻԵԴ՝ կոչ անելով պարտավորեցնել Ուկրաինային իրեն ֆինանսական փոխհատուցում վճարել բանկի բաժնետոմսերի շուկայական արժեքի չափով:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը