Աշխարհ

14.10.2015 11:33


Քլոե Քարդաշյանի նախկին ամուսնուն հասարակաց տնից տեղափոխել են հիվանդանոց

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսնուն հասարակաց տնից տեղափոխել են հիվանդանոց

Քլոե Քարդաշյանի ամուսնուն՝ 35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմին, Նևադայի հասարակաց տնից անգիտակից վիճակում տեղափոխել են Լաս Վեգասի հիվանդանոց։ Նրան արհեստական շնչառության ապարատ են միացրել։

«TMZ»–ն գրում է, որ Լամարը հասարակաց տանը ժամանակ է անցկացրել 3 օր անընդմեջ։ Ականատեսները նաև պատմել են, որ նա «Վիագրայի» փոխարինող է օգտագործել:

3–րդ օրը աղջիկներից մեկը բասկետբոլիստին գտել է սենյակի հատակին անգիտակից վիճակում ընկած, բերանից էլ հեղուկ է դուրս եկել:

Նշենք, որ մինչ այս Քլոեն և Լամարը ամուսնալուծվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը