Լրահոս

14.10.2015 11:20


44-ամյա տղամարդը բանկերին պարտք լինելու պատճառով ինքնասպան է եղել

44-ամյա տղամարդը բանկերին պարտք լինելու պատճառով ինքնասպան է եղել

Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Զորավան գյուղի տներից մեկի ավտոտնակում տղամարդու կախված դի կա: Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ս. Ա.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս ինքնասպան է եղել բանկերին գումարներ պարտք լինելու պատճառով:

Նա ամուսնացած էր, խնամքին ուներ աղջիկ և տղա, տղան էլ 2 ամիս առաջ զորակոչվել էր Հայոց բանակ:

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը