Աշխարհ

14.10.2015 11:25


Պեսկովը կործանված «Boeing»–ի մասին Նիդեռլանդների զեկույցն օբյեկտիվ չի համարել

Պեսկովը կործանված «Boeing»–ի մասին Նիդեռլանդների զեկույցն օբյեկտիվ չի համարել

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Նիդեռլանդների Անվտանգության խորհրդի զեկույցն Ուկրաինայում կործանված մալազիական «Boeing»–ի մասին չի կարելի օբյեկտիվ և համապարփակ համարել, քանի որ ռուսական կողմը չի մասնակցել հետաքննությանը։

«Մենք հիասթափված ենք, որ ռուս փորձագետները չեն մասնակցել հետաքննությանը»,– Պեսկովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ նովոստի»–ն։

Խոսնակը նշել է, որ մինչև հետաքննության ավարտն անթույլատրելի է պիտակներ կպցնելը, առավել ևս՝ մեղավորների անուններ տալը, ինչպես որ վարվում է ուկրաինական կողմը։

Ըստ Պեսկովի՝ չեն հիշատակվում ռուսական «Ալմազ Անթեյ» կոնցեռնի (զբաղվում է հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի արտադրությամբ) ապացույցները, ինչը վկայում է կողմնակալության և ակնհայտորեն ոչ օբյեկտիվ մոտեցման մասին։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կրկին հայտարարել էր, որ 2014թ. MH17 թռիչքն իրականացնող մալազիական ուղևորատար ինքնաթիռը խոցվել է Կիևի վերահսկողությունից դուրս գտնվող Դոնբասում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը