Ռուսաստանում ադրբեջանցի երիտասարդը 19-ամյա հայուհու է սպանել (տեսանյութ)
Մոսկվայում ադրբեջանցի երիտասարդը սպանել է Մոսկվայի բժշկական համալսարանի 19-ամյա հայ ուսանողուհուն: «NTV»-ի փոխանցմամբ՝ սպանված Աննա Սարգսյանի հայրը բազմաթիվ անգամ դիմել է տեղի ոստիկանություն՝ աղջկան երկրպագուից պաշտպանելու համար, սակայն աղջկան պաշտպանել այդպես էլ չի հաջողվել: Անհասկանալի է մնում, թե ինչու ոստիկանությունը չի արձագանքել աղջկա հոր դիմումին, ինչից հետո հնարավոր է՝ կանխվեր նաև սպանությունը:
19-ամյա հայուհուն սկզբում պարզապես ուղեկցել, իսկ այնուհետև սիրահետել է ադրբեջանցի Էմիլ Զուլֆուգարովը: Հայուհու կյանքի վերջին րոպեներն արձանագրել են փողոցում տեղադրված տեսախցիկները: Ադրբեջանցի երիտասարդը դանակով հարվածել է նրան ու փախել, իսկ աղջիկը մահացել է մինչև բուժօգնության ժամանումը: Աննա Սարգսյանի մայրը պատմել է, որ աղջիկը նույնիսկ չի համակրել այդ երիտասարդին:
Ռուսաստանում ադրբեջանցի երիտասարդը 19-ամյա հայուհու է սպանել (տեսանյութ)
«NTV»-ի փոխանցմամբ՝ սպանված Աննա Սարգսյանի հայրը բազմաթիվ անգամ դիմել է տեղի ոստիկանություն՝ աղջկան երկրպագուից պաշտպանելու համար, սակայն աղջկան պաշտպանել այդպես էլ չի հաջողվել: Անհասկանալի է մնում, թե ինչու ոստիկանությունը չի արձագանքել աղջկա հոր դիմումին, ինչից հետո հնարավոր է՝ կանխվեր նաև սպանությունը:
Հայուհու կյանքի վերջին րոպեներն արձանագրել են փողոցում տեղադրված տեսախցիկները: Ադրբեջանցի երիտասարդը դանակով հարվածել է նրան ու փախել, իսկ աղջիկը մահացել է մինչև բուժօգնության ժամանումը:
Աննա Սարգսյանի մայրը պատմել է, որ աղջիկը նույնիսկ չի համակրել այդ երիտասարդին:
Զուլֆուգարովը ձերբակալված է: