«SITE» մոնիթորինգային գործակալության տվյալներով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հաստատել է իր ղեկավարներից մեկի՝ Աբու Մութազա ալ–Քուրաշիի մահվան մասին տեղեկատվությունը, որը հանդիսանում էր ԻՊ «երկրորդ դեմքը»։
«Reuters»–ի փոխանցմամբ՝ Աբու Մութազա ալ–Քուրաշին, որը հայտնի է նաև որպես Ֆադել Ահմադ ալ–Հայալի և Հաջի Մութազ, մահացել է Իրաքում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով ս. թ. օգոստոսին։ Գործակալությանն այդ մասին հայտնել է ԻՊ ներկայացուցիչը։
Ավելի վաղ Սպիտակ տնից հայտարարել էին, որ Իրաքում օգոստոսի 18–ին գրոհայինների դիրքերին հասցված ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է ԻՊ ղեկավարությունում «երկրորդ մարդը»՝ Հաջի Մութազը։ Նշվում էր, որ դա բացասաբար կանդրադառնա ահաբեկչական խմբավորման գործունեության վրա։
Իրանական գործակալությունն էլ վերջերս հայտնել էր, որ ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ–Բաղդադին վիրավորվել է իրաքյան ՌՕՈւ–ի հարվածների հետևանքով։
ԻՊ–ն հաստատել է խմբավորման ղեկավարներից մեկի մահը

7or.am