Սահմանադրության փոփոխությունից հետո Հայաստանում ֆաշիզմի ուրվական է հառնելու
Որքան էլ հիմա շատերին անհավանական թվա, սահմանադրության փոփոխությունից հետո Հայաստանում ֆաշիզմի ուրվական է հառնելու: Արդեն ոչ թե ինչ-որ խմբավորում է իշխանության գալու, այլ արդեն ձևավորվող կոնկրետ խավ, որը որպես գաղափարական հենք հենվելու է եկեղեցու վրա: Պարզ է, թե ինչո՞ւ: Այլապես ինչպես են հիմնավորելու իրենց դիկտատուրան` հանուն ազգի: Կղերաազգայնական հիմքի վրա ձևավորվելու է վերահսկողությունից դուրս գտնվող շահագործողների մի խավ և ի տարբերություն այսօրվա ավտորիտար ռեժիմի, մենք ունենալու ենք տոտալիտար ռեժիմ: Ֆաշիզմը և տոտալիտար համակարգերը հանրապետական կարգերի ժամանակ են ձևավորվում` Իտալիա` Մուսոլինի, Գերմանիա` նացիզմ, Իսպանիա` Ֆրանկո, Սովետական Միություն` անմիջապես հեղափոխությունից հետո, Անգլիա` Կրոմվելի ժամանակաշրջան, Ֆրանսիա` Կոնվենտ և այլն: Միակ սփոփիչ հանգամանքն այն է, որ առաջին գլուխները, որոնք թռնելու են, այսօրվա սահմանադրությունը պաշտպանող կուսակցությունների առաջին դեմքերն են լինելու: Ինչո՞ւ: Որովհետև իրենք են լինելու իշխանության համար պայքարի հաղթող խմբի մրցակիցները: Մենք Մադամ Գիլիոտինի համար այնքան էլ հետաքրքրություն չենք ներկայացնելու:
Սահմանադրության փոփոխությունից հետո Հայաստանում ֆաշիզմի ուրվական է հառնելու
Որքան էլ հիմա շատերին անհավանական թվա, սահմանադրության փոփոխությունից հետո Հայաստանում ֆաշիզմի ուրվական է հառնելու:
Արդեն ոչ թե ինչ-որ խմբավորում է իշխանության գալու, այլ արդեն ձևավորվող կոնկրետ խավ, որը որպես գաղափարական հենք հենվելու է եկեղեցու վրա: Պարզ է, թե ինչո՞ւ: Այլապես ինչպես են հիմնավորելու իրենց դիկտատուրան` հանուն ազգի: Կղերաազգայնական հիմքի վրա ձևավորվելու է վերահսկողությունից դուրս գտնվող շահագործողների մի խավ և ի տարբերություն այսօրվա ավտորիտար ռեժիմի, մենք ունենալու ենք տոտալիտար ռեժիմ: Ֆաշիզմը և տոտալիտար համակարգերը հանրապետական կարգերի ժամանակ են ձևավորվում` Իտալիա` Մուսոլինի, Գերմանիա` նացիզմ, Իսպանիա` Ֆրանկո, Սովետական Միություն` անմիջապես հեղափոխությունից հետո, Անգլիա` Կրոմվելի ժամանակաշրջան, Ֆրանսիա` Կոնվենտ և այլն:
Միակ սփոփիչ հանգամանքն այն է, որ առաջին գլուխները, որոնք թռնելու են, այսօրվա սահմանադրությունը պաշտպանող կուսակցությունների առաջին դեմքերն են լինելու: Ինչո՞ւ: Որովհետև իրենք են լինելու իշխանության համար պայքարի հաղթող խմբի մրցակիցները: Մենք Մադամ Գիլիոտինի համար այնքան էլ հետաքրքրություն չենք ներկայացնելու:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից