Աշխարհ

13.10.2015 17:05


«Boeing»–ն աշխարհի ամենաթեթև մետաղական նյութն է ստեղծել (տեսանյութ)

«Boeing»–ն աշխարհի ամենաթեթև մետաղական նյութն է ստեղծել (տեսանյութ)

«Boeing» ընկերությունը տեսանյութ է հրապարակել, որում հայտնել է մետաղական հիմքով միկրոլատիս նորարարական նյութի ստեղծման մասին: Այս մասին գրում է «russian.rt.com»–ը։

Գիտնականները պնդում են, որ միկրոլատիսն աշխարհի ամենաթեթև նյութն է, քանի որ նրա կառուցվածքի 99,99%–ն օդ է: Միկրոլատիսը բջջային կառուցվածքով եռաչափ պոլիմեր է, որը նման է մեր ոսկորներին:

«Մեր ոսկրերի արտաքին մասը շատ պինդ է, մինչդեռ ներքին հատվածը դատարկ է և հիմնականում ունի բջջային կառուցվածք, ինչի արդյունքում ոսկրերն այդքան էլ հեշտ չեն կոտրվում և, միաժամանակ, բավականին թեթև են», - բացատրել է գիտնականը:

Խոսելով նյութի առանձնահատկությունների մասին՝ մասնագետն առաջին հերթին նշել է միկրոլատիսի բարձր խտացվածության մասին:

«Օրինակ՝ պատկերացնենք, որ մեզ անհրաժեշտ է գցել հավկիթը 25 մետր բարձրությունից՝ չթողնելով, որ այն կոտրվի։ Առաջին միտքը, որը ծագում է մեր գլխում՝ փաթաթել հավկիթը փուչիկավոր ժապավենի մի քանի շերտով: Մինչդեռ միկրոլատիսից տեղծված կառույցը ապահովում է հարվածի ուժի ավելի արդյունավետ կլանումը», - հայտնել է մասնագետը՝ հավելելով, որ միկրոլատիսի օգտագործման ամենահավանական տարբերակն այն օդատիեզերական արդյունաբերության մեջ կիրառելն է: Մասնավորապես, նորարարական նյութը հնարավորություն կտա թեթևացնել ինքնաթիռների քաշը, ինչի արդյունքում նվազեցվելու է վառելիքի օգտագործումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը