Քաղաքական

13.10.2015 15:49


«Չե՛ք անցկացնի»–ն լուռ բողոքի ակցիա է իրականացրել

«Չե՛ք անցկացնի»–ն լուռ բողոքի ակցիա է իրականացրել

Այսօր «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամները լուռ բողոքի ակցիա են իրականացրել Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից նախաձեռնած «Սահմանադրական բարեփոխումները Հայաստանում» խորագրով հանրային քննարկման ժամանակ, որտեղ հիմնականում «Այո»–ի քարոզն էր իրականացվում:

Քննարկման ընթացքում «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամները «Ո՛չ» գրությամբ պաստառներ են պարզել վեր՝ իրենց բացասական դիրքորոշումը հայտնելով սահմանադրական փոփոխությունների գործընթացի վերաբերյալ:

Լուսանկարները՝ Սահակ Մուրադյանի

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը