Ֆրանսիացի տղամարդը մոտ կես դար է՝ ապրում է անուղեղ (լուսանկար)
Ֆրանսիացի պաշտոնյան մոտ կես դար է՝ առանց ուղեղի է ապրում։ Այդ մասին բժիշկներն իմացել են պատահաբար։
«Svopi.ru»–ի փոխանցմամբ՝ Մաթիե անունով 44–ամյա պետծառայողը ոտքի ցավի բողոքով դիմել է բուժհաստատություն։ Ամբողջական հետազոտությունից հետո բժիշկները պարզել են, որ տղամարդու կողմնային ուղեղային փորոքները գերլայնացած են, իսկ գանգի հետին խոռոչում բշտիկ կա։ Դրա պատճառով ողնուղեղային հեղուկը, որը պետք է շրջանառվի ուղեղով և հայտնվի արյունատար համակարգում, ողողել է տղամարդու ողջ գանգատուփը և շատ չնչին տեղ թողել գլխուղեղի համար։
Բժիշկներին Մաթիեն պատմել է, որ վաղ հասակում տառապել է հիդրոցեֆալիայով՝ գլխի մեջ ավելորդ հեղուկի կուտակումով։ Վեց ամսականում շունտավորմամբ նրա գլխից քաշել են ավելորդ հեղուկը, սակայն 14 տարեկանում ոտքի ցավեր են սկսվել, և շունտը հեռացրել են։
Դրանից հետո նա ապրել է սովորական կյանքով, ամուսնացել, ունեցել 2 երեխա։
Մաթիեի ուղեղն այնքան փոքրիկ է, որ, կարելի է ասել, գրեթե չկա։ Ինչ վերաբերում է տղամարդու IQ–ին, ապա այն կազմում է 75 բալ (միջինը 100 է)։
Ապշած բժիշկները չեն կարողանում բացատրություն տալ այդ ֆենոմենին՝ առանց ուղեղի կյանքին։

7or.am