Լրահոս

19.11.2009 18:35


ԼՂՀ վարչապետ. «Հայ–թուրքական հարաբերությունները ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ»

-Հայ-թուրքական հարաբերությունները ոչ մի կապ չունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ և դրանց հետագա զարգացումը չպետք է տեղի ունենա Ղարաբաղյան հարցում միակողմանի զիջումների և 1915թ. հայոց ցեղասպանության չճանաչման հաշվին,- Նյու Յորքում ԱՄՆ հյուսիսային ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի և Կենտրոնական կոմիտեի անդամ Հրայր Բարոնյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Լեռնային Ղարաբաղի  վարչապետ Արա Հարությունյանը։  

Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հարցերը, սփյուռքին և Հայրենիքի միջև կապերը և այլն։

Հանդիպմանը մասնակցել են Հայ առաքելական եկեղեցու Արցախյան թեմի արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի գլխավոր տեղեկատվական կառավարման ապարատի պետ Դավիթ Բաբայանը և ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։

Նույն օրը ԼՂՀ պատվիրակությունը ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի հետ այցելել է ՄԱԿ, որտեղ Արա Հարությունյանը նշել է, որ «Արցախի անկախության միջազգային ճանաչումը և ՄԱԿ-ին ԼՂՀ անդամակցությունն ընդամենը ժամանակի հարց է»։

Ըստ «Ռեգնում»-ի

Այս խորագրի վերջին նյութերը